• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

Կամբոջայի Թագավորությունում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հանդիպումը Կամբոջայի Թագավորության Սենատի նախագահ, Կամբոջայի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Սամդեկ Վիբոլսենա Ֆեակդեյ Սայ Չհումի հետ:

19 օգոստոսի, 2022
Կամբոջայի Թագավորությունում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հանդիպումը Կամբոջայի Թագավորության Սենատի նախագահ, Կամբոջայի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Սամդեկ  Վիբոլսենա Ֆեակդեյ Սայ Չհումի հետ:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2022 թ. օգոստոսի 19-ին Կամբոջայի Թագավորությունում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը հանդիպեց Կամբոջայի Թագավորության Սենատի նախագահ, Կամբոջայի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Սամդեկ  Վիբոլսենա Ֆեակդեյ Սայ Չհումի հետ:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին Հայատանի և Կամբոջայի միջև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող՝ մասնավորապես կրթության, զբոսաշրջության և առևտրա-տնտեսական ոլորտներում հարաբերությունների զարգացման ու խորացման, ինչպես նաև երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության ընդլայնման և բազմաթիվ այլ հարցեր:

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծեցին երկու երկրների միջև համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում՝ միևնույն ժամանակ կարևորելով իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ինչը թույլ կտա խորացնել քաղաքական և տնտեսական ոլորտներում հետագա հարաբերությունները:

Կամբոջայի Թագավորությունում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը համառոտ ներկայացրեց ՀԽՍՀ-Կամպուչիա և ՀՀ-Կամբոջա հարաբերությունների պատմությունն, ինչպես նաև անդրադարձ կատարեց զբոսաշրջության ոլորտին՝ նշելով, որ մինչև 2019 թ. Կամբոջայի Թագավորություն այցելած հայ զբոսաշրջիկների թիվը տարեց տարի աճել է:

Դեսպան Կաժոյանը նաև կարևորեց 2021 թվականին Հայաստանում Կամբոջայի Թագավորության առաջին դեսպան Սեյլա Էատի նշանակումը (նստավայրը՝ Մոսկվա)՝ նշելով, որ թե՛ իր և թե՛ դեսպան Էատի օրակարգերը հիմնականում համընկնում են, ինչն ավելի է դյուրացնելու երկու դեսպանների աշխատանքը:

Հանդիպման ժամանակ զրուցակիցները կարևորեցին երկու խորհրդարանների միջև համագործակցության հաստատումը և խորացումը՝ ձեռք բերելով պայմանավորվածություններ շարունակել հանդիպումները՝ դեսպան Կաժոյանի Կամբոջա կատարելիք հետագա այցերի ընթացքում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: